Մարդասիրական արձագանքի միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և ճանապարհային երթևեկությունը, էլեկտրականությունն ու ջրամատակարարումը:
Խաղաղ բնակիչների վերադարձը իրենց տներ շարունակվում է։
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները աջակցում են տեղի վարչակազմին ճանապարհների մաքրման եւ սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում:
Փախստականների անվտանգ վերադարձը և Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը ապահովում են ռուս խաղաղապահները և այդ ամենը իրականացվում է նաև մարդասիրական արձագանքի միջգերատեսչական կենտրոնի վերահսկողության ներքո: