Կարևոր իրադարձություններ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին ինչ-որ քաղաքացու կողմից հարձակման ենթարկվելուց հետո բերման ենթարկելը խայտառակություն է․ Դանիել Իոաննիսյան

26 Նոյեմբեր, 2020 10:18
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին ինչ-որ քաղաքացու կողմից հարձակման ենթարկվելուց հետո բերման ենթարկելը խայտառակություն է․ Դանիել Իոաննիսյան

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ  Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին ինչ-որ քաղաքացու կողմից հարձակման ենթարկվելուց հետո բերման ենթարկելը խայտառակություն է։

Այո, հարձակվող քաղաքացին էլ է բերման ենթարկվել։ Բայց հարձակման տուժողին էլ են բերման ենթարկել, հետո էլ, փաստաթղթերով հիմնավորելու համար գրել են, որ դա արվել է ծեծի ենթարկելու կասկածանքով։

Ընդորում, խոսքը գնում է հայտնի իրավապաշտպանի մասին և ոստիկանները տեղում տեսել են, որ ինքը որևէ մեկին չի ծեծել։

Ազնվության համար պետք է նշեմ, որ սա ոստիկանության պրոֆեսիոնալ թուլության և քրեական դատավարության օրենսգրքի բացերի արդյունքում իրավապահների մոտ ձևավորված պրակտիկա է (միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկելը), որը պետք է լուծում ստանա ոստիկանության բարեփոխումների և քրեական դատավարության օրենսգրքի փոփոխության սահմաններում։

 

Լրահոս

Դիտել ավելին