Կարևոր իրադարձություններ

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ

25 Նոյեմբեր, 2020 21:12
Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ

Արգենտինայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։ 

«Դիեգո Արմանդո Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը եռօրյա ազգային սուգ կհայտարարի այսօրվանից»,-հայտնել է Արգենտինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին: 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մարադոնան օրեր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ ենթարկվել էր գլխուղեղի թրոմբի վիրահատության:

 

Լրահոս

Դիտել ավելին