Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Թշնամու կողմից ղեկավարվող օգտահաշիվներն ամեն նյութի տակ ատելություն են տարածում. Էդմոն Մարուքյան

25 Նոյեմբեր, 2020 21:00
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Թշնամու կողմից ղեկավարվող օգտահաշիվներն ամեն նյութի տակ ատելություն են տարածում. Էդմոն Մարուքյան

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Թվային տեխնոլոգիաներին քաջատեղյակ մեր ընկերները պնդում են, որ թշնամին հազարավոր ֆեյսբուքյան օգտահաշիվներ է բացել՝ հայկական անուններով, որոնք ամեն հնարավոր տեղերում հայհոյախառն մեկնաբանություններ են թողնում։ Արդեն գրեթե անհնար է հասկանալ, թե դա իրոք մեր հայրենակիցների կարծիքներն են, թե ոչ։

Թշնամու կողմից ղեկավարվող օգտահաշիվներն ամեն նյութի տակ ատելություն են տարածում՝ մեր ժողովրդի մեջ պառակտում մտցնելով և ոչնչացնելով ցանկացած հեղինակություն։ Որևէ մեկի մասին որևէ մասով դրականը չի մնում։ Այնքան հայհոյանք է բառացիորեն լցվում մեկնաբանությունների տիրույթ, որ կարդացողն էլ հիասթափություն է ապրում և այլևս չի տեսնում հարգանքի արժանի որևէ գործչի, վստահելի անձ կամ հասարակական, քաղաքական գործիչ տեսնելու հույսը կորցնում։

Թշնամական այս ազդեցությունից ազատվելու համար ուղղակի անհրաժեշտ է՝

1) չկարդալ լրատվական նյութերի մեկնաբանություններւ.

2) չգրել մեկնաբանություն, այլ ասելիքը տարածել սեփական էջերից՝ գրառումների տեսքով.

3) մեկնաբանություններին ու մեկնաբանողներին հղում չանել։ Չասել, որ, օրինակ, մեկն այսպիսի կեղտոտ մեկնաբանություն էր թողել հանրային գործչի կամ զինվորականի, զինվորի ծնողի հասցեին:

Այսպիսով, եթե ֆեյսբուքում ձեր իրական ծանոթներից, ընկերներից բացի նաև այլոց մեկնաբանություններն եք կարդում, ապա մեծ հավանականությամբ մանիպուլացվելու եք։

Հետևաբար, կարդում ենք միայն մեր իրական ընկերների մեկնաբանությունները, հայտնի անձանց գրառումները, ում էջերը վստահաբար կոտրված չեն»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին