Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան (լուսանկարներ)

25 Նոյեմբեր, 2020 20:06
Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան (լուսանկարներ)

Այսօր ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հերթական ահզանգն է գրանցվել Հեքիմյան 64/ 39 բնակարանում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայությունից։

Ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման ստորաբաժանման օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Նախնական տվյակներով հրդեհը բռնկվել է էլեկտրական ջեռուցող համակարգից:

Բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են կրակը:

Կանչի վայրում է եղել նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:

Դեպքի մասին հաղորդվել է նաև «Արցախէներգո», «Արցախգազ» և «Շտապ օգնություն» կայան ՓԲ ընկերություններին, Ստեփանակերտի քաղաքային ոստիկանության հերթապահ մասին:

На изображении может находиться: один или несколько человек

На изображении может находиться: на улице

 

 

На изображении может находиться: один или несколько человек

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: один или несколько человек и на улице

 

Լրահոս

Դիտել ավելին