Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 2000 մարդ է վերադարձել Արցախ

25 Նոյեմբեր, 2020 18:45
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 2000 մարդ է վերադարձել Արցախ

Վերջին մեկ օրում ավելի քան 2000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ երեքշաբթի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 2000 փախստական: Մշտական բնակության վայր ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 15 հազար բնակիչ: Նրանք ավելի վաղ ռազմական գործողությունների պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները: Սոցիալական ենթակառուցվածքների և բնակելի տների վերականգման հարցում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցույց տալու համար ռուսաստանցի խաղաղապահների կողմից ապահովվել է մոտ 3000 տոննա շինանյութի տեղափոխումը Ստեփանակերտ»,- ասել է Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին