Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում ոստիկանները մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել (տեսանյութ)

25 Նոյեմբեր, 2020 18:35
Կոտայքի մարզում ոստիկանները մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել (տեսանյութ)

Վերին Պտղնի գյուղում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նոյեմբերի 24-ին ստուգել են Դիլիջանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով պայթուցիչով նռնակ ու ինքնաձիգի փամփուշտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մեքենան, վարորդով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Պարզվել է, որ զինամթերքը ձեռք է բերել օրեր առաջ մարտական գործողությունների ընթացքում։

«Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին