Կարևոր իրադարձություններ

Թուրքերին անհանգստացրել է պաշտպանական ոլորտում Հունաստանի ու ԱՄԷ-ի ստորագրած համաձայնագիրը․ Ermenihaber

25 Նոյեմբեր, 2020 18:12
Թուրքերին անհանգստացրել է պաշտպանական ոլորտում Հունաստանի ու ԱՄԷ-ի ստորագրած համաձայնագիրը․ Ermenihaber

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հանդիպման ընթացքում Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են կնքել՝ պարտավորվելով օգնել միմյանց երրորդ կողմի հնարավոր հարձակման դեպքում: 

Թուրքական աղբյուրները նշում են, որ այս համաձայնագիրը Թուրքիայի դեմ  է ուղղված։ 

Հաղորդում է, որ ԱՄԷ-ն ավելի վաղ աջակցություն էր ցուցաբերել Ֆրանսիային թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների կոնտեքստում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին