Կարևոր իրադարձություններ

Իրանում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին լուրերը չեն հաստատվել. ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյան

25 Նոյեմբեր, 2020 17:31
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Իրանում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին լուրերը չեն հաստատվել. ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ինչպես գիտեք, վերջին օրերին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ ՀՀ-ն և Իրանը պաշտոնական հայտարարություններում չեն հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, շարունակում եմ նամակներ ստանալ մեր քաղաքացիներից՝ վերստին այդ լուրերի իսկությունը ճշգրտելու պահանջով:

Որպես ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ լուրերը չեն հաստատվել։

 

Լրահոս

Դիտել ավելին