Կարևոր իրադարձություններ

Պեսկովը հերքել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահների ավելացման վերաբերյալ տեղեկությունը

25 Նոյեմբեր, 2020 15:58
Պեսկովը հերքել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահների ավելացման վերաբերյալ տեղեկությունը

Կրեմլում ճիշտ չեն համարել ստեղծված տպավորությունը, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը տրամադրված ուժերն ավելացել են ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ անհրաժեշտ է տարանջատել ռազմական խաղաղապահների և այնտեղ ստեղծված մարդասիրական կենտրոնի աշխատանքները, փոխանցում է Ռիա Նովոստի-ն։  

Պեսկովը նաև խոսել է խաղաղապահների և այնտեղ ստեղծված հումանիտար արձագանքի միջգերատեսչական կենտրոնի իրականացրած աշխատանքների տարբերության մասին։

Կրեմլի ներկայացուցիչը անդրադարձել է նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին՝ շեշտելով, որ խոսակցությունների ընթացքում քննարկվել են պայմանավորվածությունների ընթացքին, ինչպես նաև վերահսկողության միասնական կենտրոնի շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին վերաբերող հարցեր: 

 

Լրահոս

Դիտել ավելին