Կարևոր իրադարձություններ

Հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց փոխանակելու հարցով դիմել եմ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին. Մարուքյան

25 Նոյեմբեր, 2020 14:40
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց փոխանակելու հարցով դիմել եմ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության Ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով այսօր դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին՝ հորդորելով հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։

Հիշեցնեմ, որ ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություններ։

Մասնամասները՝ կից։

 

Լրահոս

Դիտել ավելին