Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Դրամաշնորհ` աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

25 Նոյեմբեր, 2020 12:01
Դրամաշնորհ` աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ` 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման ծառայություններ» միջոցառումն իրականացնելու նպատակով: Դրամաշնորհը կհատկացվի աուտիզմ ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությանը` հանրապետությունում աուտիզմ ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը և ներառմանն աջակցելու նպատակով:

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մեկ այլ մրցույթ` 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներն» իրականացնելու նպատակով: Դրամաշնորհը կհատկացվի ՀՀ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության ընտրության նպատակով:

Մրցույթներին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն կազմակերպությունները, որոնք կապահովեն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 370-Ն հրամանի հավելվածով հաստատված տարածքային մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մասում նկարագրված գործընթացները:

Մրցույթների մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` մինչև 2020թդեկտեմբերի 25-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին