Կարևոր իրադարձություններ

Չեխիայից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ (լուսանկարներ)

25 Նոյեմբեր, 2020 11:49
Չեխիայից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ (լուսանկարներ)

Չեխիայի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ, մասնավորապես` 100000 բժշկական դիմակ և 43000 ձեռնոց:

Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը:

Շնորհակալություն ենք հայտնում Չեխիայի Հանրապետությանը համավարակի պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին