Կարևոր իրադարձություններ

Այսօր Մոնթեի` Արցախյան ազատամարտի նվիրյալի ծննդյան օրն

25 Նոյեմբեր, 2020 11:50
Այսօր Մոնթեի` Արցախյան ազատամարտի նվիրյալի ծննդյան օրն

 Մոնթե Մելքոնյանի անունը հավերժ կմնա Հայաստանի և Արցախի պատմության մեջ: Մոնթեն լավագույն հրամանատարներից մեկն  էր՝ գիտեր հավասարի պես վարվել զինվորների, վեհանձն կերպով՝ գերիների հետ: Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալի ծննդյան օրն է: 

2020թվականի  սեպտեմբերի 27-ին Արցախ-ադրբեջանական պատերազմում, ցավոք, հայկական կողմը ունեցավ  տարածքային կորուստներ:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթով հաստատվեց հրադադար: Հայաստանը պարտավորվեց ի թիվս բազմաթիվ բնակավայրերի՝ Ադրբեջանին հանձնել նաև Քարվաճառը: 

Ստորագրված փաստաթղթի համաձայն Հայաստանը Քարվաճառը պետք է Ադրբեջանին հանձներ նոյեմբերի 15-ին, սակայն դրա հանձնումը հետաձգվեց 1o օրով,  համընկնելով՝ Մոնթե ծննդյան օրվա հետ: 

1993 թվականի  Արցախյան պատերազմի ժամանակ մարտ-ապրիլ ամիսներին Մոնթեի   ղեկավարությամբ էր ազատագրվել Քարվաճառը: 

Երեկ Հայաստանի համար փակվեցին Քարվաճառով դեպի Արցախ գնացող դարպասները: 

Մոնթեն ասել է…

 

  • Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն: 

 

  • Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…

 

  • Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ 

 

  • Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:

 

  •  Իրական անկախության կարելի է հասնել միայն ու միայն տնտեսական անկախության միջոցով:

 

  • Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են:  
  • Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է:

 

  • Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաև պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած:

 

  • Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն:

 

  • Եթե Սփյուռքում իրավիճակը պահպանվի այնպիսին, ինչպիսին եղել է, մենք երբեք հաղթանակ չենք տոնի: Եթե մենք շարունակենք վատնել մեր ռեսուրսներն ու եռանդը՝ մեր պատմական հայրենիքի վրա զինյալ ներկայություն ապահովելու փոխարեն, մենք բնավ հաղթանակի չենք հասնի: 

 

  • Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։

 

  • Ադրբեջանի կառավարությունը հաստատ որոշել է հայերին վտարել, հետևաբար՝ դիմադրելուց բացի այլընտրանք չկա: Մենք իրավունք չունենք այս անգամ էլ պարտվելու: Մենք պետք է հաղթենք:

 

  • Զինյալը երբեք չպետք է բավարարվի նրանով, ինչ արդեն գիտե: Ավելին, զինյալը պետք է մանրամասն ուսումնասիրի յուրաքանչյուր իրավիճակ և խուսափի ընդհանրացումներին վստահելուց: 

 

  • Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է:

 



 

Լրահոս

Դիտել ավելին