Կարևոր իրադարձություններ

Նիդեռլանդները պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

25 Նոյեմբեր, 2020 08:02
Նիդեռլանդները պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

Նիդեռլանդները նոր պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության համար։ Ալիևը հայտնել է, որ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը խնդրել է, որպեսզի այդ հակամարտության նկատմամբ մոտեցումը հնարավորինս հավասարակշռված լինի, որպեսզի երկրների միջև հարաբերությունները չփչացնեն: Այս մասին հայտնում է Yandex.ru-ն։

Սակայն քննարկման արդյունքում Նիդեռլանդների խորհրդարանը, այնուամենայնիվ, որոշել է չլսել արտգործնախարարին և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, և հանդես է եկել այդ երկրներին զենքի վաճառքի էմբարգոյի օգտին:

Այդ պատժամիջոցները վիրավորել են Ադրբեջանի նախագահ Ալիևին, նա հայտնել է, որ իրեն դժվար կլինի բացատրել իր ժողովրդին, թե ինչի համար են Նիդեռլանդները պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Նա զարմացել է, որ հենց Հոլանդիայի կառավարությունն է առաջին նման պատժամիջոցներն ընդունել։

 

Լրահոս

Դիտել ավելին