Կարևոր իրադարձություններ

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել (լուսանկար)

24 Նոյեմբեր, 2020 23:29
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել (լուսանկար)

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում էր օրեցօր արժեզրկման նոր ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նոյեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականից հետո, թուրքական ազգային արժույթը որոշակիորեն բարելավեց դիրքերը արտարժույթի շուկայում, սակայն նոյեմբերի 23-ից սկսեց կրկին արժեզրկվել:

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադառնալով թեմային Twitter-ում գրել է.

«Դոլարը կրկին հատեց թուրքական 8 լիրայի շեմը: Նույնիսկ տոկոսադրույքի 15 տոկոսով բարձրացումը չկարողացավ իջեցնել դոլարի ջերմությունը: Քանի դեռ միաձնյա ռեժիմ է, կոսմետիկ միջոցներն անարդյունավետ են»:

Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է

 

Լրահոս

Դիտել ավելին