Կարևոր իրադարձություններ

Երևանի Բագրևանդի փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

24 Նոյեմբեր, 2020 23:15
Երևանի Բագրևանդի փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E-Class» (վարորդ՝ Մեսրոպ Ս․, ծնված 1979 թ․), «Mercedes-Benz C240» (վարորդ՝ Արմեն Ղ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Հայկ Ա․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կարինե Ս․-ն (ծնված 1956 թ․) տեղափոխվել է մոտակա ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

 

Լրահոս

Դիտել ավելին