Կարևոր իրադարձություններ

Իսակովի պողոտայում ոստիկանները 40-ամյա տղամարդու մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

24 Նոյեմբեր, 2020 23:02
Իսակովի պողոտայում ոստիկանները 40-ամյա տղամարդու մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Երևանի Իսակովի պողոտայում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 20-ին ստուգել են 40-ամյա մի տղամարդու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տիպի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների, այդ թվում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ և այլն։ Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Զենք-զինամթերքն առգրավվել է։

«Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին