Կարևոր իրադարձություններ

Սա նողկալի սուտ է և չի համապատասխանում իրականությանը. Հակոբ Կարապետյանի արձագանքը՝ մամուլի հրապարակումներից մեկին

24 Նոյեմբեր, 2020 22:24
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Սա նողկալի սուտ է և  չի համապատասխանում իրականությանը. Հակոբ Կարապետյանի արձագանքը՝ մամուլի հրապարակումներից մեկին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Հրապարակ» անունով օրաթերթը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, իբր քաղաքապետ Հայկ Մարությանը «արգելել է պատերազմի զոհերի անուններով սգո ժապավենների տեղադրումը փողոցներում, իսկ եղածները կարգադրել է հեռացնել»։

Սա նողկալի սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը։

«Հրապարակը» հանրության ստվար հատվածի մոտ վաղուց է վաստակել ապատեղեկատվություն տարածող դեղին մամուլի համբավը։ Այնուհանդերձ, հավատալով, որ այնտեղ դեռ պարկեշտ մարդիկ կան, հորդորում ենք զերծ մնալ հատկապես նման զգայուն թեմայով ապատեղեկատվություն տարածելու ամոթալի վարքագծից»։

 

Լրահոս

Դիտել ավելին