Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» սպասում է բանակի ազդակներին. վաղը ռազմական դրությունը վերացնելու հարցով ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է հրավիրվել

24 Նոյեմբեր, 2020 22:00
«Իմ քայլը» սպասում է բանակի ազդակներին. վաղը ռազմական դրությունը վերացնելու հարցով ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Վաղը ժամը 11:00-ին Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է հրավիրվել, որի ընթացքում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված Ռազմական դրությունը վերացնելու մասին: Հանձնաժողովը պետք է իր եզրակացությունը ներկայացնի այս նախագծի մասին, գրում է «Հայկական Ժամանակ»-ը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ ռազմական դրությունը վերացնել-չվերացնելու հարցը կախված է ռազմաճակատի դրությունից և իրավիճակից և եթե Զինված ուժերը գտնեն, որ այլեւս ռազմական դրությունը շարունակելու կարիք չկա, ուրեմն այն դուրս կգա:

Եղոյանն ասաց նաև, որ այդ հարցը քննարկվել է խմբակցության այսօրվա նիստում.

«Եզրակացությունը՝  հասկանալ իրերի դրությունը ռազմաճակատում, Արցախում և հասկանալ ռազմական դրության իրավակարգավորումը շարունակելու նպատակահարմարությունը»,- ասաց Եղոյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին