Կարևոր իրադարձություններ

Որոշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել Սահմանադրական դատարան

24 Նոյեմբեր, 2020 19:51
Որոշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել Սահմանադրական դատարան

ԱԺ խորհուրդը որոշում է ընդունել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Lիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմել: Այս մասին լրագրողներին հայտնեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Խորհրդի նիստին ներկա 14 պատգամավորներից 10-ը կողմ է քվեարկել որոշմանը, բոլորն էլ` «Իմ քայլից»:

Սահմանադրական դատարանը 30-օրյա ժամկետում քննելու է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը:

Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվել Սահմանադրության 95-րդ հոդվածն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը: 

Սահմանդրության 95-րդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին