Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516,5
    521,5

  • EUR

    623
    635

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

24 Նոյեմբեր, 2020 19:02
Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները` ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Այս համատեքստում իրականացվում է նաև բացատրական աշխատանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոտիկանության լրատվական ծառայությունից։

Արդյունքում՝ Գյումրիի 46-ամյա մի բնակիչ ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինչպես և նույն տրամաչափի 150 փամփուշտ։ Քաղաքացու հայտնածով՝ զենք-զինամթերքը ստացել է օրեր առաջ` Արցախում։

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 34-ամյա մի բնակիչ էլ նոյեմբերի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու 7,62 մմ տրամաչափի 120 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ զենք-զինամթերքը բերել է Արցախից։

29-ամյա մի երիտասարդ էլ ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտով, ինչպես և պահունակների պայուսակ։ Նրա հայտնածով՝ դրանք բերել է Արցախից։
52-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով. նրա հայտնածով՝ նռնակը բերել է Արցախից։

Նշանակվել են փորձաքննություններ։

Կրկին հորդորում ենք Արցախից բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բացատրական աշխատանքները շարունակվում են։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին