Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 1895 մարդ է վերադարձել Արցախ

24 Նոյեմբեր, 2020 18:26
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 1895 մարդ է վերադարձել Արցախ

Վերջին մեկ օրում ավելի քան 1800 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ երեքշաբթի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է  ТАСС գործակալությունը։

«Ռուս խաղաղապահներն ապահովում են վերադարձող փախստականների անվտանգությունը: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական, որոնք հեռացել էին իրենց տներից մարտական գործողությունների պատճառով: Ընդհանուր առմամբ, խաղաղապահների ուղեկցությամբ իրենց նախկին բնակության վայրեր են վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան13 հազար բնակիչ»,- տեղեկացրել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 

 

Լրահոս

Դիտել ավելին