Կարևոր իրադարձություններ

Պուտինը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

24 Նոյեմբեր, 2020 18:19
Պուտինը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից:

Մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին Երևանում և Բաքվում կայացած ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցի արդյունքները, ինչպես նաև երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալությունները և բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին:

 

Լրահոս

Դիտել ավելին