Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ նորմեր է դիտարկում ԱԱՏՄ-ն հանրակրթական հաստատություններում. պարզաբանում

24 Նոյեմբեր, 2020 18:04
Ի՞նչ նորմեր է դիտարկում ԱԱՏՄ-ն հանրակրթական հաստատություններում. պարզաբանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում՝ դիտարկելով Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ լրատվական ծառայությունից։

Վերջիններս սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 24-ն հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147225։

Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է դրա ղեկավարը։

Հանրակրթական հաստատությունների համար, մասնավորապես, սահմանված է.

դասարանի աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը

չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ (ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառում, զվարճանք, բեմականացում),

ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, խմբակները, բացառությամբ՝ հեռավար եղանակով կազմակերպվողների,

ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար, եթե անհնար է՝ բացօթյա, կամ այլ վայրում՝ պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները,

մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակով փակվող աղբամաններ, օգտագործված դիմակները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ,

մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ախտահանման առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով՝ յուրաքանչյուր մտնողի ձեռքերի պարտադիր ախտահանման համար,

սովորողները, անձնակազմը և այցելուները պարտադիր դնում են դիմակ՝ բացառությամբ լսողության և խոսքի խանգարումներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների,

նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող սովորողները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով առողջության առաջնային պահպանման համապատասխան կենտրոն և ծնողին,

մուտքի մոտ սահմանվում է հսկողություն՝ կուտակումները բացառելու նպատակով,

հաստատություն մտնելիս և օրվա ընթացքում սովորողները և աշխատողները ջերմաչափվում են, 37 և բարձր ջերմության դեպքում արդյունքները գրանցվում են «Սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում» (Ձև 2) և «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում (Ձև 3),

առնվազն 14 օրվա ընթացքում կորոնավիրուսով աշխատողների, սովորողների, ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի վարակման դեպքում առաջարկ է ներկայացվում լիազոր մարմիններին՝ «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ,

դասերն անցկացվում են կոնկրետ դասարաններում՝ բացառելով սովորողի տեղաշարժը,

դասամիջոցներին սովորողների տեղաշարժը հսկում են ուսուցիչը կամ պատասխանատուն՝ բացառելով կուտակումները,

Ամեն օր՝ մինչ դասերի սկիզբը, հաստատության մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման այլ մակերեսներ (հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտով կամ դրա հիմքով այլ ախտահանիչ միջոցով, գրանցվում գրանցամատյանում,

եթե դասերը նույն օրում կազմակերպվում են հերթափոխով, ապա ախտահանում իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ,

ապահովվում է բնական օդափոխություն առնվազն օրը 3 անգամ՝ 8-10 րոպեով,

ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, ախտահանման հնարավորությամբ։

Սովորողը չի հաճախում հաստատություն, եթե նրան հրահանգվել է ինքնամեկուսանալ՝ ըստ առողջության առաջնային պահպանման կենտրոնի տեղեկանքի։

Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավելի, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը հաստատություն արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

 

Լրահոս

Դիտել ավելին