Կարևոր իրադարձություններ

Շատերը դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը. ՊՆ ռազմական ոստիկանության հորդորը

24 Նոյեմբեր, 2020 17:25
Շատերը դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը. ՊՆ ռազմական ոստիկանության հորդորը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հայտարարությունը

 Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ: 

Եռակողմ համաձայնագրի շրջանակում  հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերն արդեն վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը: 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանություն:

Հիշեցում. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապօրինի կերպով պահվող զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

 

Լրահոս

Դիտել ավելին