Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

24 Նոյեմբեր, 2020 16:57
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ներառյալ՝ ԼՂ-ում տիրող իրավիճակը: Այդ մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից: 

« Հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու նպատակով ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակել երկխոսությունը բոլոր ոլորտերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին