Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Դեսպան Լ․ Թրեյսին և ԵՄ պատվիրակության ղեկավար Ա․ Վիկտորինը հանդիպել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին

24 Նոյեմբեր, 2020 15:45
Դեսպան Լ․ Թրեյսին և ԵՄ պատվիրակության ղեկավար Ա․ Վիկտորինը հանդիպել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են.

«Անցած շաբաթ դեսպան Լ․ Թրեյսին և ԵՄ պատվիրակության ղեկավար Ա․ Վիկտորինը հանդիպեցին ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին՝ փաստելու Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հանձնառությունը հակակոռուպցիոն բարեփոխումներում Հայաստանին աջակցելու հարցում։ Քննարկման թիրախում Հայաստանի ժողովրդավարական և հակակոռուպցիոն առաջնահերթ բարեփոխումների համատեղ ձեռքբերումներն էին ու հետագա համագործակցությունը։

Ուզում ենք գոհունակությամբ հիշատակել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը հիմնադրման պահից սկսած աջակցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անկախ վերահսկողության անցկացման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերում, ինչն առանցքային է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման համար»:

Լրահոս

Դիտել ավելին