Կարևոր իրադարձություններ

Անհետ կորած զինվորների հարազատները ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան մոտ

24 Նոյեմբեր, 2020 14:55
Անհետ կորած զինվորների հարազատները ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան մոտ

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիա են իրականացնում:

ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար նրանք պատրաստում են նամակ և անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ:

Ակցիայի մասնակցիները խնդրում են աջակցել, որպեսզի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներ սկսվեն:

Նրանք սպասում են, որ դեսպանատնից որևէ մեկը մոտենա, լսի իրենց խնդիրները ինչպես նաև վերցնի նամակն ու անհետ կորածների անուններով  ցուցակը:

 

Լրահոս

Դիտել ավելին