Կարևոր իրադարձություններ

Կենտրոնական բանկը միջամտելու է դոլարի վերելքին

24 Նոյեմբեր, 2020 13:14
Կենտրոնական բանկը միջամտելու է դոլարի վերելքին

Հայաստանի Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում պատրաստվում է գործառնություններ իրականացնել։ Այդ մասին հաղորդում է ԿԲ-ն՝ ավելացնելով, որ «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»։ 

 

Վերջին երկու շաբաթների ըթնացքում մեծ տեմպերով դոլարը թանկանում է՝ դրամի արժեզրկման ֆոնին։ Ըստ rate.am կայքի՝ նոյեմբերի 24-ին բանկերը դոլար գնում են 506-510 դրամով, վաճառում՝ 518-522 դրամով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին