Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,78
    7,04

Կարևոր իրադարձություններ

Որսի կենդանիների թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել

24 Նոյեմբեր, 2020 12:42
Հեղինակ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Որսի կենդանիների թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
 
Հրամանի լրացման համար հիմք է հանդիսացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը՝ 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում գայլի որս թույլատրելու վերաբերյալ, ինչպես նաև՝ 2019-2020թթ․ գայլերի հարձակման դեպքերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված տվյալները։
 
Ստացված առաջարկությունը և առկա տվյալները Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հետ և ստացել դրական եզրակացություն։

Լրահոս

Դիտել ավելին