Կարևոր իրադարձություններ

Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում. Հայկ Մարության

24 Նոյեմբեր, 2020 12:37
Հեղինակ՝ Հայկ Մարության
Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։

Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից եւս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։

Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների
իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը
վերաբաշխվեց եւ կուղղվի
Արցախի
Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով
վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների
վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին