Կարևոր իրադարձություններ

Երևանի Դավթաշեն և Աջափնյակ համայնքների մի շարք հասցեների ջրամատակարարումը վաղվանից 36 ժամով կդադարեցվի

24 Նոյեմբեր, 2020 10:10
Երևանի Դավթաշեն և Աջափնյակ համայնքների մի շարք հասցեների ջրամատակարարումը վաղվանից 36 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․

1. Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն թաղամասի 1-10 փողոցների, Սասնա Ծռեր փողոցի, «Արմենիա» հեռուստաընկերության

2. Աջափնյակ վարչական շրջանի՝ Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Ալիխանյանի անվ. Ֆիզիկայի ինստիտուտի, Հալաբյան 22-38 զույգ և 44 համարների, Մարգարյան փողոցի 5 և 7 համարների, «Կենտրոն» հեռուստաընկերության, «Հայաստան» բուժկենտրոնի, Մելքումով փողոցի և դրանց կից հանրային բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին