Կարևոր իրադարձություններ

Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը․ «Հայաստանի Հանրապետություն»

24 Նոյեմբեր, 2020 09:49
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Հիմա, երբ, ցավոք, արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 1-ից Հայաստան-Ադրբեջան սահմանը երկարելու է 410 կմ-ով, երբ վաղուց հայտնի է սպրդած՝ Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման գաղտնի «Ալթայ» ծրագիրը, ըստ որի մինչեւ 2021 թ․ մարտ պետք է լուծվի Արցախի ու Զանգեզուրի հարցն ամբողջությամբ, ի՞նչ ենք անում մենք...

Հիմա, երբ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը զգուշացնում է, որ հնարավորինս սեղմ ժամկետում եւ լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիեւի պաշտոնական քայլերին, ի՞նչ ենք անում...

Հիմա, երբ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ առաջիկայում բախվելու ենք ծանր իրողությունների հետ, այս ամենից հետո ի՞նչ ենք անում...

Հանրության չեզոք հատվածը թմբիրի մեջ է, ինչու՞, հանգիստ են, որովհետեւ մտածում են, որ Ռուսաստա՞նն է իր անվտանգության երաշխավորը, իսկ վա՞ղը, մտածում են, որ վերջացա՞վ պատերազմը… Հիմա մենք պետք է պրկված կծիկ լինեինք ու օրը 24 ժամ աշխատեինք՝ տնտեսությունը շատ արագ ոտքի հանելու եւ, ըստ այդմ, բանակը վերազինելու համար։ Մինչդեռ․․․ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ տնտեսագիտական հատվածից առաջարկներ հնչում են, բայց եթե դրանք համակարգելու քայլեր չկան, ուրեմն՝ դեռ ոչինչ չկա։ Հասկանալի է, չէ՞, որ տնտեսագետներն առանձին, եթե նույնիսկ հիանալի ծրագրեր էլ ունենան, առանձին իրագործել չեն կարող։

Բայց մենք ժամանակ չունենք։ Րոպե անգամ չունենք նույնիսկ։ Տնտեսագետ Կարեն Ադոնցն, օրինակ, առաջարկում է շատ շտապ ստեղծել  «ռազմատնտեսական կոմիտե»…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին