Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ԵՄ-ի հետ արդեն շանտաժի լեզվով է խոսում․ «Հայաստանի Հանրապետություն»

24 Նոյեմբեր, 2020 09:19
Թուրքիան ԵՄ-ի հետ արդեն շանտաժի լեզվով է խոսում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Պարզվում է՝ Թուրքիայի ցինիզմը սահմաններ չի ճանաչում: Առնվազն երեք աշխարհամասերում լինելով իրավիճակ ապակայունացնող հիմնական գործոն՝ այս պետության ղեկավարը հայտարարում է, որ վճռական է շարունակելու եվրաինտեգրման ուղին Եվրոպայի հետ իր ապագան կերտելու համար:

Այլեւս պարզ է, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում օգտվում է տվյալ երկրի գործիքակազմից: Եվ այսօր, ըստ էության, ոչ այդ երկրի, ոչ էլ ԵՄ-ի կողմից այս երկխոսությունը չի ընկալվում ԵՄ-ին անդամակցելու համատեքստում: Թուրքիան ընդամենը փորձում է դիմակայել միջազգային ճնշումներին՝ օգտագործելով մտրակի եւ բլիթի հնացած համադրությունը: Դա չի աշխատի, եթե ԵՄ որոշ երկրներ իրոք չեն խրախուսում Թուրքիայի ծավալապաշտական գործողությունները, ինչպես  հայտարարում են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին