Կարևոր իրադարձություններ

Լեւոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու. «Հրապարակ»

24 Նոյեմբեր, 2020 08:57
Լեւոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի թեկնածուների անուններ էին շրջանառվում, սակայն երեկ, վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակեց ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին՝ ՀՀԿ նախկին փոխնախագահ, բժշկականի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի հորեղբոր որդուն։

Նա կոմպրոմիսային կադր է, մի կողմից վարչապետին ապահովում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների աջակցությամբ, քանզի Վ․ Դումանյանը հին «լեւոնական» է։ Մյուս կողմից՝ նա դեռ 90-ականներից մտերիմ է Արմեն Սարգսյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին