Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի. «Ժամանակ»

24 Նոյեմբեր, 2020 08:50
Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արցախի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությունը մտադիր է միջնաժամկետ հեռանկարում զբաղվել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմամբ:

Ռուսները հասկանում են, որ անհամեմատ ավելի հեշտ կլինի ուղիղ թռիչքներ իրականացնել դեպի Ստեփանակերտ, քան Երևան, իսկ հետո 300 կիլոմետր տրանսպորտային ճանապարհով հասնել Ստեփանակերտ: Օդանավակայանը ենթարկվել է հարձակման, բայց դրա վերանորոգումը կարելի է շատ կարճ ժամանակում իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին