Կարևոր իրադարձություններ

Փաստաբանը՝ հայ գերեվարվածների մասին. «Ժամանակ»

24 Նոյեմբեր, 2020 08:35
Փաստաբանը՝ հայ գերեվարվածների մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայ գերիների և ռազմագերիների հարցերով զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը «Ժամանակ»-ին հայտնեց, որ նախնական տվյալներով՝ գերիների թիվը գերազանցում է 100-ը։ 29 դեպքով արդեն իսկ գործերը ներկայացվել են Եվրոպական դատարան, 40-ից ավելի դեպքերով ապացույցների հավաքման, ճշգրտման գործընթաց է ընթանում։ Իսկ այն գործերով, որոնցով ապացույցները բավարար չեն, ՄԻԵԴ չեն դիմում՝ միջազգային այդ դատարանում չպարտվելու համար։

Փաստաբանը նաև նշեց, որ իրենց հայտնի են դեպքեր, որոնցով կասկած կա, որ հայ գերիները գերեվարությունից հետո գնդակահարվել են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին