Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է. ԱՀ ԷԱԵՆ

23 Նոյեմբեր, 2020 23:15
Հեղինակ՝ ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն
Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է. ԱՀ ԷԱԵՆ

ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․ 

 

Հարգելի հայրենակիցներ, հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով:
Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար՝ մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը:

 

Լրահոս

Դիտել ավելին