Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Չերկասի փողոցի թիվ 5 շենքի բակում գտնվող խորդանոցում

23 Նոյեմբեր, 2020 20:29
Հրդեհ է բռնկվել Չերկասի փողոցի թիվ 5 շենքի բակում գտնվող խորդանոցում

Նոյեմբերի 23-ին, ժամը 17:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազում թաղամասի Չերկասի 5 հասցեում վագոն տնակ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չերկասի փողոցի թիվ 5 շենքի բակում գտնվող խորդանոցում (մոտ 27 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։19-ին, մարվել՝ 18։46-ին։ Այրվել է խորդանոցի տանիքը, ներսում՝ կենցաղային իրեր և մասամբ պատերը (30 քմ)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին