Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

23 Նոյեմբեր, 2020 19:42
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով 1 ռուս խաղաղապահ և Լեռնային Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների նախարարության 4 աշխատակից է վիրավորվել։ Հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։

Պայթյունի հետևանքով մահացել է նաև 1 ադրբեջանցի զինծառայող։

Գործակալությունը հաղորդում է, որ ռուս սպային տեղափոխել են Բաքվի հիվանդանոց․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի շրջակայքում, երբ ռուս խաղաղապահների խումբը, Ադրբեջանի զինված ուժերի, ԼՂ ԱԻՆ-ի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները իրականացնում էին մարտերում զոհվածների մարմինների որոնումները։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին