Կարևոր իրադարձություններ

Պուտինը ՀՀ գազի և նավթի մատակարարման մասին պայմանագրում փոփոխությունների վավերացման մասին օրենք է ստորագրել

23 Նոյեմբեր, 2020 19:26
 Պուտինը ՀՀ գազի և նավթի մատակարարման մասին պայմանագրում փոփոխությունների վավերացման մասին օրենք է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք «Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման գործում Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության վավերացման մասին»։

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դաշնային օրենքը Պետական Դումայի կողմից ընդունվել էր 2020 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ Դաշնային խորհրդի կողմից հաստատվել էր 2020 թվականի նոյեմբերի 18-ին:

Արձանագրությունը նախատեսում է նավթային խեժի մատակարարում Հայաստանի Հանրապետություն՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման:

 
 

Լրահոս

Դիտել ավելին