Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,81
    7,06

Կարևոր իրադարձություններ

Վթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ 22-ամյա վարորդը տեղում մահացել է

23 Նոյեմբեր, 2020 19:04
Վթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ 22-ամյա վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 23-ին, ժամը 15։35-ին Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Ե․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ տեղեկատվությամբ, փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գեղամ Ի․-ին (ծնված 2006թ․) և  Նարեկ Ե․-ի դին։ Տուժածը տեղի ուժերով տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Դիտել ավելին