Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը, բնակիչները փորձում են կանխել զինվորների մուտքը․ Wargonzo

23 Նոյեմբեր, 2020 17:18
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը, բնակիչները փորձում են կանխել զինվորների մուտքը․ Wargonzo

Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը` հակառակ ձեռք բերված պայմանագրի: Այս մասին հայտնում է Wargonzo նախագիծը՝ հղում անելով գյուղի բնակիչներին:

Նշվում է, որ Բերդաշենը Մարտունու շրջանում է, այն 6 գյուղերից, որ պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ՝  համաձայն ստորագրված փաստաթղթի: Սակայն Բերդաշենը ցուցակում չկա, ուստի Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հակասում են Արցախում կրակի դադարեցման պայմաններին:

Այժմ Բերդաշենի բնակիչները փորձում են կանխել ադրբեջանցի զինվորականների մուտքն իրենց տարածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին