Կարևոր իրադարձություններ

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

23 Նոյեմբեր, 2020 16:21
Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզում բնակվող մի տղամարդ մեքենայում պահում և օգտագործում է թմրամիջոց:
Նույն օրը 59-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանություն։
Մեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ 115 գ կանեփանման զանգվածով:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը կանեփ է, քաղել է իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին