Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան հայտարարել է, որ իրենք սկսում են Լեռնային Ղարաբաղում տուժած հայերին օգնելու ծրագիր

22 Նոյեմբեր, 2020 21:49
Ֆրանսիան հայտարարել է, որ իրենք սկսում են Լեռնային Ղարաբաղում տուժած հայերին օգնելու ծրագիր

Ֆրանսիայի իշխանությունները հավանություն են տվել և սկսում են իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերին լայն աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: Այս մասին կիրակի օրը հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, գրում է ТАСС-ը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հանձնարարությամբ, Ֆրանսիան կառուցվածքային ջանքեր է սկսում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Այս օգնության համակարգի շրջանակներում կմոբիլիզացնեն պետական ​​կառույցները, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաները, Coordination Sud կազմակերպության մաս կազմող մարդասիրական ասոցիացիաները», – ասել է Ֆրանսիայի դիվանագիտական ​​վարչությունը: 

Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչի հաղորդմամբ՝ օգնություն կցուցաբերվի երեք ոլորտներում։

 

Լրահոս

Դիտել ավելին