Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի նախագահը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին հարցին

22 Նոյեմբեր, 2020 21:14
Ռուսաստանի նախագահը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին հարցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия-1» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը, գրում է РИА Новости գործակալությունը:

«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր շրջանները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մաս»,- հայտնել է Վլադիմիր Պուտինը:

Հայաստանի ցուցաբերված աջակցության վերաբերյալ հարցին Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցային պայմանները չեն պարտավորեցրել Ռուսաստանին միջամտել ռազմական հակամարտությանը։

«ՀԱՊԿ-ի պայմանագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն կազմակերպության անդամ երկրի դեմ ագրեսիայի դեպքում։ Հայաստանի Հանրապետության վրա ոչ ոք չի հարձակվել, և դա մեզ ոչ մի իրավունք չի տվել ուղիղ մասնակցություն ունենալ մարտական գործողություններին»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

 

Լրահոս

Դիտել ավելին