Կարևոր իրադարձություններ

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը՝ պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացածների համար

22 Նոյեմբեր, 2020 20:34
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը՝ պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացածների համար

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հաղորդագրություն է տարածել․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։

Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին