Կարևոր իրադարձություններ

Իրանում ՀՀ դեսպանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

22 Նոյեմբեր, 2020 19:45
Իրանում ՀՀ դեսպանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Նոյեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանին: Այս մասին տեղեկանում ենք Իրանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ եղավ գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը և մինչ 2020 թ. ավարտը կողմերի առաջիկա անելիքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին