Կարևոր իրադարձություններ

Ձեռք բերված հրադադարի առնչությամբ անորոշություն կա, և մենք ցանկանում ենք, որ մեզ պարզաբանումներ տրվեն․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

22 Նոյեմբեր, 2020 18:52
Ձեռք բերված հրադադարի առնչությամբ անորոշություն կա, և մենք ցանկանում ենք, որ մեզ պարզաբանումներ տրվեն․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ուսերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով մեծ պատասխանատվություն է դրված: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:  

«Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա հատուկ պատասխանատվություն է դրված ։ Քանի որ հենց նրանց է ՄԱԿ-ը հանձնարարել հետևել հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ մենք շատ ջանքեր ենք գործադրել հրադադարի հասնելու համար։ Մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ նախաձեռնություններ են ձեռնարկվել մարտական գործողությունների դադարեցմանը հասնելու համար, մասնավորապես, իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի կողմից՝ Մայքլ Պոմպեոյի կողմից, սակայն այդ պահին դա արդյունք չի տվել», - ասել Է Լե Դրիանը:

«Մեզ վրա է դրված պատասխանատվությունը, որը մեզ վրա է դրել միջազգային հանրությունը։ Եվ Հայաստանն ինքը ցանկանում է, որ մենք պահպանենք այդ պատասխանատվությունը», - նշել է նա։

«Հարկ է ընդունել, որ ձեռք բերված հրադադարի առնչությամբ անորոշություն կա, և մենք ցանկանում ենք, որ այս առումով մեզ անհրաժեշտ պարզաբանումներ տրվեն: Դրանք վերաբերում են տեղահանված անձանց, քանի որ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ հայեր են բնակվել, և մենք ձգտում ենք հասնել նրան, որ իրենց բնակության վայրից դուրս եկած հայերը վերադառնան այնտեղ»,- ասել է դիվանագետը և ընդգծել, որ անորոշություն կա նաև վարձկանների հարցի մասով:

«Պետք է հասնել դրանց դուրս բերմանը, ինչի հետ համաձայն են Մինսկի խմբի համանագահ բոլոր երկրները: Դա վերաբերում է նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանության հարցին: Այս առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնություններ է ձեռնարկել ՅՈւՆԵՍՕ-ի հետ համատեղ, ինչը և ես շաբաթ քննարկել եմ իմ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Լե Դրիանը:

Վերջինս շեշտել է, որ միայն այս հարցերի կարգավորումից հետո կարելի է անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին քննարկումներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին